SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Նշված վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները: Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ ժամանել են նաև Երևանի ՃՈ մի քանի կարգախմբեր, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարում: Ժամանել են նաև ԱԻՆ-ի կինոլոգները: ԱԻՆ-ը պարզել է, որ ահազանգը կեղծ է: