Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    2 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    39%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ

Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ

1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը:

ՏԿԵՆ Միգրացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնեց 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6 երկուսենյականոց և 1 երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորեց շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում: «Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,-ասաց նա:

Ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը դիմել են Ծառայություն՝ ծրագրի մասնակցելու համար:

Ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ:

Թեմայի այլ նորություններ