40-50 հոգի, որոնք զինված են եղել, կրպակ են տեղադրել. մեր աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են կանխել, բայց չի ստացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 20°C
    41%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    59%
    13 կմ/ժ
  • Արարատ 24°C
    18%
    1 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    38%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    26%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21796
  • Դոլար = 390.04

40-50 հոգի, որոնք զինված են եղել, կրպակ են տեղադրել. մեր աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են կանխել, բայց չի ստացվել

40-50 հոգի, որոնք զինված են եղել, կրպակ են տեղադրել. մեր աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են կանխել, բայց չի ստացվել

Հունիսի 20-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 5 կրպակ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ բարձրաձայնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է ապօրինի տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ: Ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դրա դեմն առնել»,- մանրամասնեց Մարությանը:

Քաղաքապետը նաեւ ասաց՝ գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում, եւ այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած դատարաններից:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 7-8 օր առաջ էլ մեկ այլ դեպք է տեղի ունեցել կրպակների ապօրինի տեղադրման. «Մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաեւ ոստիկաններից 3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Դրան մասնակցել է 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցները ոստիկանների հետ միասին փորձել են կանխել, բայց այդ մարդիկ զինված են եղել մահակներով, դանակներով, ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա»,- եզրափակեց նա:

Թեմայի այլ նորություններ