29 տարի առաջ մահա­ցավ ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչ­յա­նը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    27%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    58%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    58%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    27%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    77%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    27%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Արցախ 12°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20391
  • Դոլար = 391.501

29 տարի առաջ մահա­ցավ ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչ­յա­նը

29 տարի առաջ մահա­ցավ ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչ­յա­նը

Արթուր Ասլանի Մկրտչյան (փետրվարի 16, 1959ՀադրութԼՂԻՄԱդրբեջանական ԽՍՀԽՍՀՄ - ապրիլի 14, 1992Ստեփանակերտ), Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ։

Ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում։ 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին և 1992 թվականի հունվարին ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։

ՀՀՇ-ն ու Արցախում նրա երդվյալ հավատարիմներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցանկալի չէին համարում Մկրտչյանի մուտքը քաղաքականություն։ Նրա նման մտավորականը պոտենցիալ վտանգ էր Արցախի հարցը իշխանության հասնելու նպատակով խաղարկող «Ղարաբաղ» կոմիտեի համար։ ՀՀՇ-ական իշխանությունների ներքին հալածանքներն ու իշխանությունը Արցախում ևս զավթելու գահակործան սպառնալիքները ՀՅԴ-ի հանդեպ հանգեցրին Արթուր Մկրտչյանի սպանությանը (զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով (պաշտոնական վարկած)) 14 ապրիլի 1992-ին։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել: Պարգևը հանձնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Թեմայի այլ նորություններ