Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    20 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Արարատ 25°C
    49%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    13 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    32%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Երեկ կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունը:

Այսպիսով` փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով:

Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Նշենք, որ կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Թեմայի այլ նորություններ