Նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    4 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 25°C
    38%
    11 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    53%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

Նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ

ՀՀ արդարադատության  նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագիծ, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ:

«ՄԻԵԴ-ի ակտերով բացահայտված խախտումների հիմքով՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»,- ասաց Մինասյանը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: 

Թեմայի այլ նորություններ