Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    18%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    26 կմ/ժ
  • Լոռի 19°C
    50%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    29%
    22 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    18%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    38%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    18%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    28%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    71%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկացան գիշերը
կատարված գողության մասին. խանութներից մեկի դուռը կոտրել ու գողացել էին վճարային տերմինալ: Խանութն Իջևանի Արցախյան փողոցում էր:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Դեպքի վայրի զննությամբ ձեռք բերված փաստերը վկայում էին, որ հանցամիտները գողության են գնացել «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենայով:
Հունիսի 1-ին կասկածելի տրանսպորտային միջոցը Իջևանում հայտնվեց քրեական հետախույզների տեսադաշտում: Իրավապահները սկսեցին հետապնդել: Պարզվեց` «Հունդաի Էլանտրան» պատկանում է Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի 27-ամյա մի բնակչի, որին ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Իջևանի բաժին:
Երեքով էին գործել: Ավելի ուշ պարզ դարձավ նաև գաղտնի հափշտակության մյուս մասնակիցների ինքնությունը: Իջևանի Սպանդարյան և Մեհրաբյան փողոցների բնակիչներ էին, մեկը` 27, մյուսը` 29 տարեկան:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողները ներկայացան ոստիկանության Իջևանի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Տերմինալը հայտնաբերվել է:
Կասկածյալները ձերբակալված են:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ