ՀՐԱՏԱՊ․ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի հայրենակիցներ, արդեն սպառվում են: Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    55%
    3 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    3 կմ/ժ
  • Արարատ 11°C
    46%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    53%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    66%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.23214
  • Դոլար = 396.76

ՀՐԱՏԱՊ․ հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի հայրենակիցներ, արդեն սպառվում են: Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նրանք, ովքեր հետեւում են իմ էջին, գիտեն, թե ինչ է կատարվում: Ես եկել եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա մի  այնպիսի ուժային կառույց, որ կարողանա այս հարցը լուծել: Ես շատ կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետեւ էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Դա իմ խնդիրն է, ոստիկանության հետ կապված իմ ասած խնդիրը ես կլուծեմ, ես եմ պատասխանատուն, բայց էն, ինչ կատարվում է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին:

 
 

«Կենտրոնական հատվածների խնդիրներով ես կզբաղվեմ անձամբ, բայց մեզանից յուրաքանչյուրի հետ կապված խնդիր է սա: Ի՞նչ է կատարվում դպրոցներում՝ դպրոցների տնօրեններ, դասղեկներ, ինչ է կատարվում բանկերում, շուկաներում, հիմա մեզ հետեւում  է նաեւ Հակոբ Արշակյանը, պարոն Արշակյան, Հայփոստի բաժանմունքներում էս ի՞նչ է կատարվում, Հյուսիսային Մաքսատուն, կատաստրոֆա է սա:

Սա կազմակերպչական խնդիր չի զուտ, ամեն քաղաքացի եթե խնդիրն իրենը չի համարում, այս խնդիրը չի լուծվի:

Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են, սիրելի հայրենակիցներ, արդեն սպառվում են: Եթե մենք կանոնները պահենք, 95 տոկոսով քիչ դեպք կունենաք: ես էլ եմ վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ես ոչ մի քաղաքացուց լավը չեմ, մի բան էլ վատն եմ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամենքս մեր սխալն ընդունենք ու հետ կանգնենք անդունդի եզրից: Ես պետք է փոխեմ իմ վարքագիծն ու ես հիմա փոխում եմ իմ վարքագիծը: Ճշմարտությունն այն է, որ էս մասշտաբի հետ ոստիկանությանը դժվար է աշխատել: Ես այս մասին օրական 3 անգամ եմ խորհրդակցություն անցկացնում՝ ոստիկանության, պարետատան, ԱԱԾ-ի, առողջապահության նախարարության, ուժային կառույցներն անզոր են այս իրավիճակում, եթե քաղաքացիները չեն ուզում փոխել իրենց վերաբերմունքը»,-ասաց վարչապետը:

նա հորդորեց քաղաքացիներին վերջապես փոխել վերաբերմունքը կանոնի նկատմամբ, օրենքի, ուրիշ մարդկանց շահերի նկատմամբ՝ նշելով, որ սա բոլորի համար հնարավություն է իսկապես օրենքի երկիր լինելու:

«Մարդկանց թվում է՝ ով կանոնները չի պահում, ուրեմն ինքը առաջին սորտի, բարձր կարգի մարդ է, իսկ ով պահում է կանոնները, ինքը այ, երկրորդ սորտի մարդ է:

Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է, եկեք բոլորով դուրս գանք էս իրավիճակից»,-եզրափակեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ