ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

ԲԴԽ-66-Ո-173 և ԲԴԽ-66-Ո-174 որոշումներով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած:

Որոշումներում ասվում է.

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.

1. Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է

1. Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:

Այսօր հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը:

Թեմայի այլ նորություններ