«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    55%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    43%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    25%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    35%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    71%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.26825
  • Դոլար = 394

«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են

«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են

«Ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների` այս տարի` հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ, հանրությունն ականատես չեղավ պաշտոնյաների, որոնք մեկնեցին սահման, սելֆիներ արեցին զինվորների հետ: Սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ իրավիճակ էր տարիներ առաջ` Ապրիլյան պատերազմի թեժ օրերից հետո, տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, լրագրողներ, նաև տարբեր անհատներ առիթը բաց չէ­ին թողնում առաջնագիծ մեկնելու, այնտեղից լուսանկարներ հրապարակելու հա­մար` հայտարարելով, թե զինվորների կողքին են և անգամ ամենափոքր օգնությունն էլ փորձում էին գովազդել:

Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով` սահմանային այս լարվածությունից հետո էլ մի շարք պատգամավորներ,  պաշտոնյաներ, գործարարներ, հայտնիներ անձամբ են դիմել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին`  սահմանագիծ մեկնելու ցանկությամբ, սակայն մերժում են ստացել: Մեր տեղեկություններով` զինված ուժերի ղեկավարությունը նրանց հստակ ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսայիև համավարակով պայմանավորված` նպատակահարմար չէ գնալ սահմանագիծ և շփվել զինվորների հետ:

Թեմայի այլ նորություններ