Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    58%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    63%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    40%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր՝ արդեն նախկին փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, թե՝ «բոլոր պաշտոնները նվիրում են իշխանական խմբակցությանը»: 

«Մենք թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որը զբաղեցնում է ընդդիմությունը, դրանցից ևս հավանաբար այսօր կհրաժարվեն մեր գործընկերները»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին զրկեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սաղաթելյանի այս հայտարարությանը, նշել է՝ նախնական կարող է ասել, որ չեն պատրաստվում այդ պաշտոնները լրացնել:

Թեմայի այլ նորություններ