Ընդդիմությունը բարիկադներ է կառուցում ԱԺ մոտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    37%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 23°C
    20%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    14 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    35%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    26%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.21651
  • Դոլար = 390.04

Ընդդիմությունը բարիկադներ է կառուցում ԱԺ մոտ

Ընդդիմությունը բարիկադներ է կառուցում ԱԺ մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակից երթով շարժվել են Ազգային ժողով։

17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ԱԺ մոտ ելույթ ուենցավ և հայտարարեց, որ Հայաստանում իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում։ Նա հայտարարեց, որ ԱԺ մոտ բարիկադներ են կառուցվելու և երկու կողմից փակվելու է փողոցը։ Նրանք մտադիր են ստիպել պատգամավորներին ներկայանալ Ազգային ժողովը և քննարկել վարչապետին հեռացնելու հարցը։

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են խորհրդարանում քննարկում ծավալել՝ քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

UPD. 17 ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» անդամները Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրում: Նրանք նշում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը կարող է լուծվել Ազգային ժողովում՝ վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով:

Թեմայի այլ նորություններ