Վերացվում է ռազմական դրության շրջանակում հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    39%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    54%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    36%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Վերացվում է ռազմական դրության շրջանակում հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը

Վերացվում է ռազմական դրության շրջանակում հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը

Հրապարակվել է Կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել սեպտեմբերի 27-ի որոշման մեջ: Ըստ որոշման՝ վերացվում է ռազմական դրության շրջանակում հավաքների կազմակերպման և անցկացման արգելքը: 

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»,- ասված է որոշման մեջ:

Նշենք՝ ավելի վաղ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշմամբ վերացվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: 

Թեմայի այլ նորություններ