Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    13%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    27%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Արարատ 26°C
    16%
    16 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    56%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    28%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    13%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20525
  • Դոլար = 391.455

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները

Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: 

«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։
 
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»,- գրել է Թորոսյանը:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ:
 
Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
 
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»:
 

Թեմայի այլ նորություններ