Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    8 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    63%
    15 կմ/ժ
  • Արարատ 25°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    30%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    54%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:

Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերի, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։

Թեմայի այլ նորություններ