Ուշագրավ հանդիպումներ Արցախում. ի՞նչ են ասել «Սասնա ծռերն» Արթուր Թովմասյանին․ 1in.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    7 կմ/ժ
  • Լոռի 2°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    60%
    15 կմ/ժ
  • Արարատ 7°C
    34%
    10 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    48%
    8 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    53%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    68%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    44%
    11 կմ/ժ
  • Արցախ 7°C
    60%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Ուշագրավ հանդիպումներ Արցախում. ի՞նչ են ասել «Սասնա ծռերն» Արթուր Թովմասյանին․ 1in.am

Ուշագրավ հանդիպումներ Արցախում. ի՞նչ են ասել «Սասնա ծռերն» Արթուր Թովմասյանին․ 1in.am

Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը շարունակում է հանդիպումները արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Մայիսի 30-ին վարչապետն այդօրինակ հանդիպում է ունեցել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության արցախյան թևի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում՝ հանդիպումը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակում։

 
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի մամլո խոսնակ Անի Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանել է՝ ոչ միայն «Սասնա ծռերի», այլ ԱԺԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումներն էլ են եղել իրենց կուսակցությունների գրասենյակներում, և այստեղ արտառոց ոչինչ չկա. «ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն այդ ցանկությունը՝ թե՛ խորհրդարանում և թե՛ դրանից դուրս»։

Ինչ վերաբերում է հանդիպման նպատակներին, Անի Ավանեսյանն ընդգծեց. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրում համերաշխության մթնոլորտ ստեղծելու կոչով էր հանդես եկել։

Եվ դա է պատճառը, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների և բոլոր այն ուժերի հետ, ովքեր հանդիպման ցանկություն կհայտնեն։ Նպատակը մեկն է՝ վեր հանել որոշակի խնդիրներ, որոնք հուզում են հասարակության լայն շերտերին։ Գուցե դրանք բերվեն նաև խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։ Բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են երկրի հասարակական-քաղաքական կյանքով, կարող են ներգրավված լինել իրականացվող աշխատանքներին»։

 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության ներկայացուցիչ Վահագն Ավագյանն, իր հերթին մեկնաբանելով տեղի ունեցած հանդիպումն, ասաց. «Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ է անցկացնում քաղաքական ուժերի հետ, և տեղի ունեցած հանդիպումը հենց այդ շրջանակներում է եղել։ «Սասնա ծռերի» արցախյան ներկայացուցիչները պարոն Թովմասյանին մեր տեսակետներն են ներկայացրել արցախյան հարցի վերաբերյալ, ընթացիկ կարգավիճակի, առկա սպառնալիքների շուրջ։ Անցյալի գնահատական են տվել, անդրադարձ են կատարել Արցախի նկատմամբ բոլշևիկյան-քեմալական ագրեսիային, դրա արդյունքում ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությանը, դրա էությանը, հակահայ բնույթին, ռուս-թուրքական շահերի սպասարկմանը՝ հայերի շահերի հաշվին։ Մասնավորապես, Հայաստանի առաջին հանրապետության տարածքային ամբողջականության ջախջախման ու մասնատման հաշվին, անցյալի վերագնահատումն է տրվել՝ 1988-ից մինչ օրս հաստատված մաֆիոզ ռեժիմի կողմից ռուսական շահերի սպասարկման հետևանքով առաջացած սպառնալիքները, որոնք դրսևորվեցին 2016 թվականի պայմանավորված պատերազմով։ Հանդիպման ընթացքում նշվել է այդ վտանգների՝ մինչ օրս առկա լինելու հանգամանքը»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ իրենց տեսակետը նույնն է. «Արցախը Հայաստանի անքակտելի մասն է ու Հայաստանի մասն է։ Մեր ներկայացուցիչներն իրեն ասել են՝ քանի դեռ ինքը մաս չի կազմել այդ մաֆիոզ ռեժիմի հանցագործությունների ի կատար ածելուն, իր դերակատարությունը եղել է հարմարվելն ու լռելը, այժմ լավ հնարավորություն է վերագնահատել անցյալը, հասկանալ ներկայիս սպառնալիքները ու, ըստ այդմ, շարժվել հայ ժողովրդի շահերին համահունչ։ Նման ճանապարհով շարժվելու դեպքում, վստահաբար, կարժանանա ոչ միայն «Սասնա ծռեր» համահայկական շարժման աջակցությանը, այլև ամբողջ ժողովրդի, համայն հայության՝ նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»։

Թեմայի այլ նորություններ