Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Թուրքիայում իրավապահաները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին:

Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։

Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ 

Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։ 

Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։ 

 

Աղբյուր`    milliyet.com.tr

Թեմայի այլ նորություններ