ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական կործանիչներ՝ Երևանի երկնքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    46%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    54%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    44%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    35%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    34%
    10 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    69%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    36%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.25824
  • Դոլար = 394.466

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական կործանիչներ՝ Երևանի երկնքում

Այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 15:20-ի մոտակայքում Երևան քաղաքի փոքր կենտրոնի վրայով կործանիչ ինքնաթիռ անցավ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին Երևանի օդում ՍՈՒ-30-ի թռիչքի մասին: 

Ինքնաթիռը, սակայն, ոչ թե Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-30 էր, այլ ՄիԳ-29, որից ՀՀ սպառազինությունում չկա:

Փետրվարի 25-ի առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Դրանից քիչ անց՝ Հանրապետության հրապարակում սկսեցին հավաքվել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, իսկ Ազատության հրապարակում՝ ընդդիմադիրները: Ցուցարարներից շատերը, հավանաբար, սպասում կամ ակնկալում էին Զինված ուժերից ինչ-որ միջամտություն:

Ժամը 15:20-ին Ազատության և Հանրապետության հրապարակների վերևում հայտնվեց կործանիչ ինքնաթիռ, որը մի քանի պտույտ կատարելուց հետո հեռացավ: Ինքնաթիռը ողջունեցին թե՛ Հանրապետության, թե՛ Ազատության հրապարակներում հավաքված ցուցարարները: Բազմաթիվ լրատվամիջոցներ այն ներկայացրեցին որպես Հայաստանի Զինված ուժերին պատկանող ՍՈՒ-30:

Այդուհանդերձ, Հայաստանի սպառազինությունում առկա ՍՈՒ-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ուրվագիծը էապես տարբերվում է օդում հայտնված ինքնաթիռի ուրվագծից և շատ նման է ՄԻԳ-29 կործանիչի ուրվագծին:

Մասնավորապես, ՍՈՒ-30ՍՄ-ը ՄԻԳ-29-ից տարբերվում է թևերի վերջավորությամբ, պոչային հատվածով և նրանով, որ ՄԻԳ-29-ը չունի առջևի հորիզոնական ուղյակներ (переднее горизонтальное оперение): Երևանի օդում հայտնված ռազմական ինքնաթիռը, բոլոր այդ ատրիբուտներով, տարբերվում էր ՍՈՒ-30ՍՄ-ից և նույնական էր ՄԻԳ-29-ին:

Միաժամանակ, հարկավոր է նշել, որ ՄԻԳ-29 կործանիչներ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում չկան: Փոխարենը, դրանք կան ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի օդուժի կազմում և տեղակայված են Երևանի «Էրեբունի» օդակայանում:

Այսպիսով, կարելի է պնդել, որ փետրվարի 25-ին՝ ժամը 15:20-ին Երևանի փոքր կենտրոնում թռիչք է իրականացրել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի զինված ուժերի կործանիչը:

Նշենք նաև, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ թռիչքը ուսումնական-պլանային էր՝ առանց հստակեցնելու, թե որ երկրի կամ ինչ մոդելի ինքնաթիռ էր օդում:

Թեմայի այլ նորություններ