Տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    56%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    2 կմ/ժ
  • Արցախ 14°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագրի կատարման ընթացքի առնչությամբ։  

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած տեսակոնֆերանսին: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց. «Մեզ համար սա լավ առիթ է՝ Արցախի նորընտիր իշխանությունների հետ ավելի առարկայական խորհրդակցելու և համադրելու մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունների շուրջ առկա դիրքորոշումները, և առաջին հերթին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում»: 

Ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացին Արցախի նորընտիր իշխանությունների ներգրավվման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՀՀ կառավարությունը և վարչապետը մշտապես կարևորել են Արցախի լիարժեք մասնակցությունը խաղաղ գործընթացում: «Նախևառաջ դա զուտ գործնական հարց է, որովհետև խաղաղ կարգավորումը վերաբերում է Արցախի ժողովրդին: Սա անհերքելի իրողություն է, որը պահանջում է Արցախի ժողովրդի և նրանց կողմից ընտրված իշխանությունների ավելի ընդգծված ներկայություն և վերջիններիս մոտ խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացման ամրապնդում»: 

Խաղաղ գործընթացի միջավայրի ձևավորման և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ կարգավորումը որևէ այլընտրանք չունի: Ասելով դա՝ ընդգծում ենք նաև, որ և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախի իշխանությունները ավելի քան վճռական են պաշտպանելու իրենց անվտանգությունը, իրենց անկախությունը և իրենց զարգացման իրավունքը»:

Նույն օրը ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Արցախի ԱԳՆ անձնակազմի հետ, որի ընթացքում ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները, ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

Թեմայի այլ նորություններ