Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է թե ինչ համաձայնության են եկել կողմերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    71%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    3 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է թե ինչ համաձայնության են եկել կողմերը

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է թե ինչ համաձայնության են եկել կողմերը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կառուցողական մթնոլորտում Մոսկվայում հունվարի 14-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Թեմայի այլ նորություններ