Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    63%
    3 կմ/ժ
  • Արարատ 11°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    71%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    45%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    71%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան

Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Դեսպան

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով տիկին դեսպանին նշանակման առիթով, մաղթել է արդյունավետ առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Սիրիայում ահաբեկչական գործողությունների, իսկ Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին՝ վստահություն հայտնելով, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները։

Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Դեսպան Նորա Արիսյանն իր հերթին Հայոց Հովվապետին ներկայացրել է Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք ի գործ են դնում հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։

Տիկին դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթել է արդյունավոր գործունեություն ի զորացումն հայ-սիրիական հարաբերությունների:

Թեմայի այլ նորություններ