Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Մարիա Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    9 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 394.501

Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Մարիա Զախարովա

Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հարցին:

«Հունվարի 11-ին տեղի ունեցած մոսկովյան բանակցությունների արդյունքում ընդունվեց հայտարարություն, որը վերաբերում է տրանսպորտային միջանցքի ստեղծմանը: Արդյոք համաձայնեցվե՞լ են այդ միջանցքի ստեղծման պայմանները, օրինակ՝ ո՞ւմ է պատկանելու տարածքը, որով անցնելու են երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը, որքանո՞վ է Ադրբեջանը երաշխավորում այդ ուղիների անձեռնմխելիությունը, և արդյոք կպարտավորվի՞ չփակել դրանք» հարցերին ի պատասխան՝ Զախարովան ասաց. «Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշեմ, որ հունվարի 11-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին տնտեսական կապերի հաստատմանը, հաղորդակցության ապաշրջափակմանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այդ հարցով ընդունվեց առանձին հայտարարություն: Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում որոշում կայացվեց ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ: Այն պետք է աշխատանքը սկսի մինչև այս ամսվա վերջը: Մինչև մարտի մեկը պետք է ներկայացնի այն միջոցառումների ցուցակը և ժամանակացույցը, որով պետք է իրականացվեն միջազգային փոխադրումների համար նախատեսվող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը:

Նախատեսվում է աշխատանքի կարևորագույն ուղղություններով ստեղծել մասնագիտացված ենթախմբեր, որոնք էլ կզբաղվեն բոլոր հարցերով, այդ թվում՝ Ձեր հնչեցրած խնդիրներով: Կասկած չկա, որ նշված նախագծերի իրականացումը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի շահերին: Հաշվի կառնվեն բոլոր երկրների շահերը: Մասնավորապես՝ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, միաժամանակ, տրանսպորտային կոմունիկացիաները Ադրբեջանին կկապեն Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով»:

ՌԴ-ն միշտ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտավորականների, ինչպես նաև հումանիտար բնույթի հանդիպումների անցկացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2021 թ. առաջին ճեպազրույցի ընթացքում: «Մեր կարծիքով՝ նման հանդիպումները նպաստում են կողմերի միջև փոխըմբռնման, վստահության ամրապնդմանը և ծառայում են միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ընդհանուր առմամբ՝ նաև տարածաշրջանի շահերին: Իսկ դա նշանակում է, որ այդ ամենը համընկնում է նաև ՌԴ շահերին»,- ասել է Զախարովան: 
 
Նա վստահեցրել է, որ Մոսկվան կնպաստի նման նախաձեռնությունները կյանքի կոչելուն, եթե Երևանը և Բաքուն ցուցաբերեն նման նախաձեռնությունների իրականացման անկեղծ տրամադրվածություն:

Թեմայի այլ նորություններ