Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    60%
    1 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    65%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    34%
    4 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    54%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    61%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր

Ռուբինյանն ու Մարուքյանն ակտիվ աշխատանք են իրականացրել ԵԽԽՎ բանաձևում հումանիտար հարցերի շեշտադրման հարցում. պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը: Այս մասին ասված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:

Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների կապակցությամբ, ինչպես նաև այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ:

Այս բանաձևի ընդունման և հումանիտար հարցերի առանձնակի շեշտադրման հարցում ակտիվ աշխատանք են իրականացրել հայաստանյան պատվիրակության՝ դիտորդական հանձնաժողովի անդամներ Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Թեմայի այլ նորություններ