Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել «Ֆինանսավորումը զարգացման համար COVID-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով միջոցառման շրջանակներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    67%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    73%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել «Ֆինանսավորումը զարգացման համար COVID-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով միջոցառման շրջանակներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել «Ֆինանսավորումը զարգացման համար COVID-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով միջոցառման շրջանակներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով մայիսի 28-ին կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն Գլխավոր քարտուղար, մեծարգո պետությունների ղեկավարներ, ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք.

Ապրելով մեր ժամանակների ամենահզոր ճգնաժամը, որն առաջացել է COVID-19 համավարակի պատճառով՝ սա կարևոր հարթակ եմ համարում քննարկելու և միասին հասկանալու, թե ինչ է այն նշանակում համաշխարհային տնտեսության համար և ինչպես հաղթահարել այն: Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում. այն ազդեցություն է թողել մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա, և մենք դրան կարող ենք հակազդել միայն համատեղ ջանքերով: Համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն արդեն իսկ ցայտուն են և կշարունակեն լրջորեն ազդել շատերի կյանքի վրա, քանի որ դրա բացասական միտումները պատճառ կդառնան այնպիսի դժվարությունների, որոնք միշտ չէ, որ կլինեն մեզ հանդիպած դասական խնդիրները: Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային համարելով՝ մեզանից շատերը սահմանեցին տարբեր տիպի սահմանափակումներ տնտեսական գործունեության և ազատ տեղաշարժի վրա, ինչը հանգեցրեց խափանումների մատակարարման համաշխարհային շղթաներում: Անկախ չափից և զարգացման մակարդակներից՝ բոլոր տնտեսությունները լրջորեն տուժել են: Բիզնեսը փորձում է օպտիմալացնել իր ծախսերը հաղթահարելու համար ճգնաժամը, մինչ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքներն ու որպես արդյունք կրճատում իրենց ծախսերը:

Դժբախտաբար, մեզ համար պարզ է դարձել, որ ինչ-որ ժամանակ դժվար է լինելու միջամտել այս ցիկլիկ գործընթացին, քանզի համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար առկա գործիքներն անբավարար են: Քանի որ համաշխարհային տնտեսությունը պետք է ձևավորի ավելի նորարական և թիրախային գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար, այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մենք պետք է համագործակցության և միմյանց աջակցության նոր չափանիշներ սահմանենք՝ մեր տնտեսությունները վերականգնելու նպատակով: Հայաստանի տնտեսությունն արձանագրել է միջինում 7 տոկոս կայուն աճ նախորդ տարիներին: Կառավարությունը հաստատել է մի շարք միջոցառումներ մեղմելու համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները: Այնուամենայնիվ, մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսությունն անկում կապրի 2020 թվականին՝ արձանագրելով իրական ՀՆԱ բացասական աճ -2%-ով:

Մեր երկրի տնտեսական և ֆինանսական դիմադրողականությունը բարձրացնելու համար մենք շարունակում ենք մշակել մեր քաղաքացիներին և տնտեսությանը աջակցելու կարճաժամկետ և միջնաժամկետ նոր միջոցառումներ: Ինչպես ավելի վաղ ընդգծեցի, կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել միասին մեր փոխկապակցված աշխարհի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով: Հետևաբար, մենք միասնության, համերաշխության և համաշխարհային գործընկերության կոչ ենք անում ՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք դեռ առջևում են: Մենք պատրաստ ենք մեր կարողությունների առավելագույն չափով մեր ներդրումն ունենալու այս գործընթացին: Եղեք առողջ և ապահով: Շնորհակալություն»: 

Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն

Թեմայի այլ նորություններ