Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարձակման է ենթարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    29%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 21°C
    34%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    63%
    15 կմ/ժ
  • Արարատ 24°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    29%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    29%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    31%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    50%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարձակման է ենթարկվել

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարձակման է ենթարկվել

Արցախյան երեք պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանը, ով վերջին պատերազմում ստացել է լուրջ վիրավորում, որի հետևանքով տեսողությունը դեռ մինչև վերջ չի ապաքինվել, հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացիական պայմանագրի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը: Հակոբ Ասլանյանը ԱԺ պատգամավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունից, նա հարձակման է ենթարկվել Ազգային ժողով մուտք գործելիս:

Ցույցի մասնակիցներից մեկը նկատելով նրան սկսել է հայհոյել և վիրավորանքներ հնչեցնել իր և իր գործընկերների հասցեին, ապա հարվածել պատգամավորին: «Լուրերի» հետ զրույցում Ասլանյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

«Ես փորձեցի զուտ մարդկային տեսակետով ասել, որ քեզ կոռեկտ պահիր, և նա իր մեջ հավաքած կեղտը միանգամից շուռ տվեց ինձ վրա և սկսեց հայհոյել, և երբ փորձեցի ասել, որ դա ճիշտ չէ, ինքը հասցրեց հարվածել»: Կարծում եմ՝ նման մարդիկ պետք է պատժվեն,- ասաց պատգամավորը:

 

Թեմայի այլ նորություններ