Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով. մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    18%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    50%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    29%
    22 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    32%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    18%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    38%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    18%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    28%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    71%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.22281
  • Դոլար = 394.07

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով. մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով. մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը հայտնի է:

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկում են բյուջետային քննարկումները։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն է։

Օրակարգում է ներառված նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը։

Կքննարկվի նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագիծը։

Զեկուցողներն են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նիստին հրավիրվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

Թեմայի այլ նորություններ