Նիկոլ Փաշինյանը բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    58%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    63%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    40%
    0 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։

«Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- ասել էր վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ