Նախագահը ոչ ստորագրել է ԳՇ պետի ազատման դիմումը, ոչ էլ՝ ետ վերադարձրել. ինչ է սպասվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    36%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    44%
    3 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    53%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    34%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    36%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    36%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    36%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20694
  • Դոլար = 391.455

Նախագահը ոչ ստորագրել է ԳՇ պետի ազատման դիմումը, ոչ էլ՝ ետ վերադարձրել. ինչ է սպասվում

Նախագահը ոչ ստորագրել է ԳՇ պետի ազատման դիմումը, ոչ էլ՝ ետ վերադարձրել. ինչ է սպասվում

Համացանցում լուրեր էին շրջանառվում, իբրև ՀՀ նախագահը ետ է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատման դիմումը։ InterLur.com լրատվական գործակալությունը դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչ է արել նախագահը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատման դիմումը: Ի պատասխան մեր հարցման՝ մամուլի խոսնակը նշեց, որ համացանցում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նախագահը ոչ ստորագրել է այն, ոչ էլ՝ ետ վերադարձրել, եռօրյա ժամկետը դեռ չի լրացել:

Բացի այդ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Սիվիլնեթ»-ին ասել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առարկություններ Հանրապետության նախագահի աշխատակազմից չի ստացել։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը, որը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի բնագավառում, նախատեսում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Այսինքն՝ ստացվում է՝ վարչապետը առաջարկել է ազատել Օնիկ Գասպարյանին, սակայն նախագահը դեռ չի ընդունել այդ առաջարկը, եւ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի շտաբի պետը: Բացի այդ, մայր օրենքի 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, թե ինչ է լինում այն դեպքում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել վարչապետի առաջարկը:

«Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»:

Այսինքն՝ ՀՀ նախագահը կարող է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը. եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ ամիսներ անց միայն կքննվի սահմանադրականության հարցը: 

Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

 
 
 

Թեմայի այլ նորություններ