Մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ 2 շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ․ Վարչապետը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    55%
    15 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    90%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 378.7003
  • Ռուբլի = 4.02334
  • Դոլար = 387.242

Մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ 2 շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ․ Վարչապետը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին

Մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ 2 շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ․ Վարչապետը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Հայկական խաչմերուկ» ծրագրին և նշեց, որ դա մի ծրագիր է, որի հանդեպ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքում որոշակի ազդակներ, տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որպեսզի մենք նորից վերադառնանք ու սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները՝ խոսքը Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է։ Բայց նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ ուզում եմ ասել, որ սա պետք է վերահաստատվի և արձանագրվի։ Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովն է տեղի ունեցել, որի արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, բայց, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման, և հույս ունեմ, որ մենք կկարողնանք գալ ընդհանուր հայտարարի»,- ասաց նա։

Վարչապետը հավելեց նաև, որ ՀԱՊԿ հռչակագիրը չընդունվեց՝ «չստորագրեցինք»։ «Սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով, բայց ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը և ՌԴ-ի հետ երկկողմ բանակցությունները և հույս ունեմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնեն»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ