Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    43%
    19 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    39%
    1 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    34%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    41%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    35%
    12 կմ/ժ
  • Արցախ 24°C
    33%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21482
  • Դոլար = 395.1

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան

Մերժվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Դրանից հետո միջնորդությունը մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին: Մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ ԱԱԾ-ն դատավորին սպառնացել է՝ պահանջելով կալանավորելու որոշում կայացնել, ինչը, սակայն, հերքել էր թե ԱԱԾ-ն, թե ԲԴԽ-ն:

Հունիսի 8-ին արդեն ՊԵԿ լրատվական ծառայությունը հայտնեց, որ  Միքայել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ստացված նոր տվյալների հիման վրա լրացվել է: Խոսքը օֆշորային գործարքների, եկամտի  թաքցրած տվյալների մասին է:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ