Լիբանանը ցանկանում է միայնակ պարզել, թե արդյոք պայթյունը չի սկսվել ռումբից
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    16 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    63%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    75%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 394.501

Լիբանանը ցանկանում է միայնակ պարզել, թե արդյոք պայթյունը չի սկսվել ռումբից

Լիբանանը ցանկանում է միայնակ պարզել, թե արդյոք պայթյունը չի սկսվել ռումբից

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեքշաբթի օրը տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո, չորրորդ օրը լինելով, հազարավոր լիբանանցիներ դուրս են գալիս բողոքի` ընդդեմ երկրի քաղաքական առաջնորդների: Որոշ հատվածներում գրանցվել են բախումներ ոստիկանության հետ, եւ վերջիններս պատասխանել են` արցունքաբեր գազ կիրառելով:

Չնայած կառավարությունը խոստցել է հայտնաբերել պայթյունի պատասխանատուներին, այստեղ կառավարության նկատմամբ անվստահությունը շարունակու է խորանալ: Տնտեսական ճգնաժամի ու արժույթի գնի անկման պատճառով այստեղ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբեր ամսից էին մարդիկ դուրս գալիս բողոքի:

Զայրացած ժողովուրդը աղետի գոտուց ստիպել է հեռանալ այստեղ ժամանած երկու նախարարների:

‘’Երեք օր ավերակները մաքրելուց ու մեր վերքերը լիզելուց հետո ժամանակն է, որ պայթի մեր զայրույթը, ժամանակն է, որ պատժենք նրանց’’, ասում են ցուցարարները:

Երկրի նախագահ Միշել Աունը մերժել է պայթյունի պատճառները հետաքննելու նպատակով միջազգային խումբ կազմելու առաջարկը: Նա ասել է, որ տեղի իշխանությունները պիտի պարզեն, թե արդյոք պայթյունը տեղի չի ունեցել ‘’արտաքին միջամտության’’, օրինակ ռումբի պայթեցման արդյունքում:

Այս ընթացքում աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ ծրագրում են կիրակի օրը մասնակցել վիրտուալ վեհաժողովի: Դոնոր պետությունների այս վեհաժողովը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիան, որի գաղութն է ժամանակին եղել Լիբանանը, տնտեսական ամուր կապեր ունի այս երկրի հետ: Լիբանանը մարտ ամսին չէր կարողացել մարել իր պարտքը, սակայն նաեւ չէր ընդունել պարտքի ժամկետը երկարաձգելու համար այստեղ բարեփոխումներ անցկացնելու միջազգային վարկատուների պահանջը:

Թեմայի այլ նորություններ