Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    21%
    15 կմ/ժ
  • Լոռի 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 27°C
    23%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    62%
    16 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    24%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո

Մոսկվայում ընթանում է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը։ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Քննարկեցինք մեր հարաբերության ողջ սպեկտրը, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները բոլորը հարցերը։ Քննարկել ենք մշակութային փոխգործակցության հարցեր, նոր ռուսական դպրոցների բացման հարցերը, դասագրքերի ու մշակութային ձեռնարկների փոխանակմանը վերաբերող խնդիրները։

Ընթացիկ տարում համաձայնել ենք ավելացնել մեր ջանքերը՝ կապված Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման հետ։ Կաշխատենք նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի շուրջ։ Մենք տեսնում ենք Արևմուտքի երկրների անթաքույց ջանքերը՝ «թշնամացնելու» Ռուսաստանին և Հայաստանին՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով»։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած։ Այս մասին Լավրովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը բոլոր ոլորտներում։

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին և նախանշվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները: Առանցքային ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, բիզնես առաքելությունների փոխանակմանը և այլ նախագծերին»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը։

Լավրովը կարևորել է նաև քաղաքական սերտ շփումները՝ նշելով, որ դրանք շարունակական են լինելու։

Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել է. «Իմ այցելությունը տեղի է ունենում Հարավային Կովկասում լարվածության ֆոնին և ավելի քանի երեք ամիս Ադրբեջանի կողմից շարունակվող Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Մենք բոլոր մասնակից կողմերից սպասում ենք անհետաձգելի քայլեր՝ եռակողմ հայտարարության կատարման համար և Լաչինի միջանցքի տեղաշարժման վերականգնման ուղղությամբ։

Ցավոք սրտի, Լաչինի միջանցքի շրջափակումը եզակի դեպք չէ․ ս․թ․ մարտի 5-ին ԼՂ ոստիկանության 3 ծառայողների սպանությունը դրա մի մասն է։ ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը կոչված է նորմալ կյանքի ու անվտանգության պայմանների ստեղծելուն։ Տագնապ է առաջացնում վերջին երկու տարվա իրադարձությունների շարքը։ Այն է՝ ԼՂ գյուղերի օկուպացիան, հայ ռազմագերիների պահումը, Լաչինի միջանցքի շրջափակումը, ոստիկանության աշխատակիցների ու խաղաղ բնակիչների սպանությունը, կրակի դադարեցման ռեժիմի մշտական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը տեռորի ենթարկելը»։ 

Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել է. «Բացի այդ, չի կատարվել եռակողմ հայտարարության 7-րդ կետը՝ ՄԱԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ իրենց բնակության վայրեր վերադարձի հարցը։ Ավելին, Ադրբեջանը միակողմանիորեն իրականացնում է ադրբեջանցիների վերադարձ իր ենթակայության տակ գտնվող տարածքներ՝ փորձելով վերացնել հայկական հետքը տարածաշրջանից։ 

Մեր գնահատականը մնում է նույնը․ փոխանակ տեղի հայերի հետ իրենց իրավունքների ու անվտանգության հարցերը քննարկելը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտում է նախապատրաստում։ Ամենևին չնվազեցնելով ՌԴ դերակատարությունը՝ տվյալ իրավիճակը ցույց է տալիս միջազգային մասնակցությամբ ցեղասպանության կանխարգելման և միջազգային դիտորդական ու փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը Լեռնային Ղարաբաղ»։  

Թեմայի այլ նորություններ