Կուսակցություններն ու դաշինքներրը ՍԴ կարող են դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը․ Եվա Թովմասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    30%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 2°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    7 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    30%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    30%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    45%
    9 կմ/ժ
  • Արցախ 8°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26522
  • Դոլար = 394.466

Կուսակցություններն ու դաշինքներրը ՍԴ կարող են դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը․ Եվա Թովմասյան

Կուսակցություններն ու դաշինքներրը ՍԴ կարող են դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը․ Եվա Թովմասյան

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են այսպես կոչված «ընտրական վեճերին» վերաբերվող հարցերը` ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։

Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ն։ 

Այնուհետև Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգում է դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին։ 

ա․ Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում այդ պահանջներին, ապա դիմողը դիմումը մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին, որից հետո 3-օրյա ժամկետում դիմողը կարող է վերստին դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխանեցված դիմումով։ 

Այն դեպքում, երբ դիմողը սահմանված ժամկետներում վերստին չի դիմում Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով օրենքի պահանջներին համապատասխանեցված դիմումը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին՝ բողոքարկման կարգի մասին նշումով։

Դիմողը կարող է 3-օրյա ժամկետում բողոքարկել դիմումը վերադարձնելը։ Այս հարցով որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի 3 դատավորների կազմով՝ ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց 1 օր հետո։

բ․ Եթե դիմումն ըստ ձևի համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին կամ դիմումը համապատասխանեցվել և վերստին ներկայացվել է Սահմանադրական դատարան, ապա սկսվում է դիմումի նախնական ուսումնասիրման փուլը, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի աշխատակարգային կամ Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ կարող են սահմանվել դիմումի նախնական ուսումնասիրման այլ ժամկետներ։ Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս ՍԴ նախագահը հաշվի է առնում տվյալ գործի քննության համար ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորը նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմվում է հաղորդում գործը քննության ընդունելու` ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որն ուղղվում է Սահմանադրական դատարանի նախագահին։

Հաղորդումը ստանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը ողջամիտ ժամկետներում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով: 

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծումը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով»։

Թեմայի այլ նորություններ