Կրեմլում գնահատել են Արցախում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ կապված իրավիճակը. RIA
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    64%
    14 կմ/ժ
  • Արարատ 12°C
    48%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    51%
    15 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    48%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

Կրեմլում գնահատել են Արցախում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ կապված իրավիճակը. RIA

Կրեմլում գնահատել են Արցախում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ կապված իրավիճակը. RIA

Կրեմլում ողջունում են ռուսաց լեզվին Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը եւ պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը, հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

"Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է Ղարաբաղում, այն Հայաստանում էլ է օգտագործվում, ռուսերեն խոսում են նաև Ադրբեջանում, ռուսերեն ընդհանրապես շատ են խոսում աշխարհում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Եւ ասում են, քանի որ դա հարմար լեզու է հաղորդակցության համար, եւ դեռ ուսումնասիրում ռուսաց լեզուն։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը", - ասել է Պեսկովը։

Ընդ որում, նա հստակեցրել է, որ Ռուսաստանը չի առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու, ընդգծելով, որ դա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է։

"Դա բանակցությունների կամ կամ շփումների թեմա չէ, դա դե ֆակտո իրավիճակ է, երբ ռուսերեն խոսում են թե Ադրբեջանում, թե Հայաստանում",-հավելել է Պեսկովը:

Թեմայի այլ նորություններ