Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    51%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    47%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    38%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    35%
    3 կմ/ժ
  • Արցախ 16°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.2614
  • Դոլար = 394.466

Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին

Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսն ասել է, որ տեղյակ են Հայաստանի վերջին զարգացումներից և հետևում են իրավիճակին շատ մոտիկից։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ որևէ բռնի գործողությունից։ Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական սկզբունքների մասին, որ զինված ուժերը չպետք է ներգրավված լինեն ներքաղաքական գործընթացների մեջ։ Շարունակում ենք սատարել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Մենք կշարունակենք հետևել իրավիճակին շատ մոտիկից»,- ասել է նա։

Թեմայի այլ նորություններ