Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    52%
    10 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    61%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    37%
    4 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    44%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    39%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.19827
  • Դոլար = 395.76

Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները

Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները

Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» ռազմական օպերացիայի վերաբերյալ։ 

Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի միակողմանի գործողությունները չեն բարձրացնի անվտանգությունը և չեն նպաստի «ահաբեկչության» դեմ պայքարում ունեցած համատեղ ջանքերին։ 

Ավելի վաղ Իրաքի արտգործնախարարություն էր կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը, որին բողոքի նոտա է հանձնվել Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում «Վագրի ճիրան» ռազմական գործողությունը սկսելու կապակցությամբ։ 

Նա շեշտել է, որ Իրաքը որևէ պետության ներքին գործերին չի խառնվում, չի խախտում ինքնիշխանության իրավունքը և ջանքեր է գործադրում հավատարիմ մնալ բարիդրացիության սկզբունքներին և հավելել, որ նույնը ակնկալում է այլ երկրներից։ 

Նրա խոսքով՝ Իրաքը սահմանների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար կարող է բանակցություններ ունենա հարևան երկրների հետ, սակայն մերժում է միակողմանի գործողությունները, որոնք վնաս կհասցնեն հասարակության անվտանգությանը և մասնավոր սեփականությանը։ 

Աղբյուր՝ ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ