Ինչու չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա․ նոր մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Լոռի 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 23°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    33%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    33%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    49%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ինչու չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա․ նոր մանրամասներ

Ինչու չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա․ նոր մանրամասներ

Ինչպես գիտեք, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 2020 թվականի եզրափակիչ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, միջոցառումը նախատեսվում էր իրականացնել Մոսկվայում: Օրվա եւ վայրի մասին առաջարկը ռուսական կողմինն էր, ինչը այս տարվա հոկտեմբերի 9-ի ընդլայնված կազմով նիստում համաձայնեցվեց եւ հաստատվեց ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների կողմից:

ՀՀ Վարչապետի լրատվական ծառայությունը երեկ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Այն մասին, որ դեկտեմբերի 4-ին նախատեսված ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա առցանց ռեժիմով Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավարի օգնական Իյա Մալկինան: Սա է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնելու: Հնարավոր այցի մասին պաշտոնապես թեեւ ոչինչ չէր ասվել, սակայն Կառավարության կայքում տեղադրվել էր Փաշինյանի որոշումը՝ նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին Մոսկվա գործուղելու մասին: Գործուղման հիմնավորման մեջ նշված էր, որ Հարությունյանը մեկնում է՝ վարչապետի այցը նախապատրաստելու համար: Սա նշանակում է, որ համենայնդեպս առաջիկա օրերին վարչապետը չի մեկնի Մոսկվա: 

ԵԱՏՄ կայքից տեղեկանում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նոյեմբերի 30-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Միխայիլ Մյասնիկովիչը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ՝ դեկտեմբերի 11-ին նախատեսված նիստի օրակարգը, որը նույնպես տեղի կունենա առցանց ձեւաչափով: Օրակարգը կներառի 28 Հարց։ Մասնավորապես, ԵԱՏՄ երկրների ղեկավարներին կներկայացնեն մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը: Փաստաթուղթն ընդհանուր առմամբ հավանության է արժանացել պետությունների ղեկավարների կողմից 2020 թվականի մայիսին եւ այնուհետեւ լրամշակվել ՝ հաշվի առնելով կողմերի առաջարկությունները:

Թեմայի այլ նորություններ