Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    43%
    19 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    39%
    1 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    34%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    41%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    35%
    12 կմ/ժ
  • Արցախ 24°C
    33%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21482
  • Դոլար = 395.1

Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին

Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին

Նախօրեին Հունաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյանմասում իրավասության գոտիների սահմանազատման պայմանագիր են կնքել։ Պայմանագիրը, որը կողմերին թույյլ է տալիս նաև սահմանազատված գոտիները բացառիկ տնտեսական գոտի հայտարարել, առաջացրել է Թուրքիայի կոշտ հակազդեցությունը։

Անկարայի հակազդեցությունը պայմանավորված է նրանով, որ Կահիրեն ու Աթենքն այս պայամանգիրը փաստացի հակադրում են 2019-ի նոյեմբերին Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված նմանատիպ սահմանազատման պայմանագրին, որը չի ճանաչել Հունաստանը՝ հայտարարելով, որ դրանով Անկարան ոտնձգություն է անում հունական կղզիների տարածքային ջրերի նկատմամբ։ 

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով հույն-եգիպտական համաձայնագրի կնքմանը, հայտարարել է, որ դա իրենց համար առոչինչ է, և Անկարան չի ճանաչելու այդ պայմանագիրը։

«Մենք թե՛ սեղանի վրա և թե՛ գործնականում ցույց կտանք, որ դա մեզ համար առոչինչ է»,- ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, որ այդ պայմանագիրը «խախտում է Թուրքիայի ու Լիբիայի մայցամաքային շելֆը (ծանծաղուտ)»։

Այսօր էլ Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում օգոստոսի 10-11-ը մարտական կրակով ուսումնավարժանքներ իրականացնելու մասին, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ուժերի կայքում։

Աղբյուր`    Haber7

Թեմայի այլ նորություններ