ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    20%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    30%
    15 կմ/ժ
  • Լոռի 19°C
    33%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    38%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    20%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.9005
  • Ռուբլի = 4.2083
  • Դոլար = 396.758

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցեր

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տաջիկստան: Այսօր վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 
 

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր իրականացնել:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: 

«Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ` դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ