ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է. Լիազորել եմ Ռուբինյանին, սակայն գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում եմ ես
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    49%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    54%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    43%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    1 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    33%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    69%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    38%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    36%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.27466
  • Դոլար = 394.466

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է. Լիազորել եմ Ռուբինյանին, սակայն գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում եմ ես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է. Լիազորել եմ Ռուբինյանին, սակայն գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում եմ ես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ նրանից, թե ով է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչը, գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում է և կրելու է ինքը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի համար Ռուբեն Ռուբինյանին  հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումն ո՞վ է կայացրել և ինչի՞ հիման վրա:

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին, նաև մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը:

Մանուկյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք  որևէ գրավոր փաստաթուղթ՝ մտահոգություն հայտնելով, որ, եթե հանկարծ Ռուբինյանն ինքը այդ բանակցություններում վտանգավոր համաձայնություն կայացնի, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ չի լինելու:

Վարչապետը վստահեցրեց. «Անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես, ով ուզում է լինի: Ես Ռուբինյանին օժտել եմ նաև այդ լիազորություններով՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեմ: Եվ ես այդպես վարվել եմ,  որ հանկարծ, ենթադրենք, թաքնված գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա և զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվություն, լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը և կրելու եմ պատասխանատվությունը»:

Թեմայի այլ նորություններ