ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    48%
    6 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    63%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    20%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    35%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    21%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    60%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 402.1208
  • Ռուբլի = 6.72286
  • Դոլար = 405.207

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագրից»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ