ՀՀ նախագահը Շվեյցարիայի նախկին նախագահին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    61%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    58%
    14 կմ/ժ
  • Արարատ 14°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    43%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    68%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    48%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.2007
  • Ռուբլի = 4.21313
  • Դոլար = 395.1

ՀՀ նախագահը Շվեյցարիայի նախկին նախագահին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ

ՀՀ նախագահը Շվեյցարիայի նախկին նախագահին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, որը, սակայն, հանդիպում է խոչընդոտների՝ ի դեմս Ադրբեջանի պարբերական ագրեսիվ քայլերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի և հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ