ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    37%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22832
  • Դոլար = 390.04

ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի

ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել, դեռ ժամանակ ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին դեռ որևէ որոշում չի կայացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի: Օրենքով սահմանված եռօրյա ժամկետը վաղն է լրանում:

Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ Սարգսյանը ԳՇ պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը կա՛մ պետք է եռօրյա ժամկետում հաստատի, կա՛մ առարկություններով վերադարձնի վարչապետին:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, որ իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր ու կարգադրություններ, և կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»։ Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Թեմայի այլ նորություններ