ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    49%
    13 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 7°C
    34%
    10 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    49%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    67%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    49%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 6°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

Հոկտեմբերի 8-ի հանրահավաքին ընդառաջ ԲՀԿ-ն ու գործընկերները՝ ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում են, որ պահանջելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս պահանջի բավարարումն ին՞չ պայմաններում է հնարավոր:

ՔՊ նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ուղղված հարցին ասաց՝ սկզբի համար մեկ մտահոգություն ունի: Այն է, համաճարակային նման իրավիճակում, երբ նկատվում է կորոնավիրուսային թվերի աճ, նման հավաքի կազմակերպմամբ, թվի ավելացում կլինի: 

«Ինչ վերաբերում է պահանջ են ներկայացնում կամ առաջադրում, ազատ են իրենց գործունեություն մեջ: ՀՀ քաղաքացիները կարծում եմ շատ լավ ճանաչում են  թե Դաշնակցության անցած ճանապարհը վերջին տասնամյակում մասնավորապես, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները և տեղեկությունները, որոնք որ կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված:

Առկա հանրահավաքը եռյակի պարագայում, բոլոր 3-ի դեպքում ունի իր անձնական շահագրգռվածությունը: Օրինակ ԲՀԿ-ի պարագայում դա Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը  կարծես չի ստացվում, որովհետև փոխվել է առաջին դեմքը զուտ վիզուալ առումով, բայց տեղի չի ունեցել վերագնահատում այն  գործունեության, որի հետևանքով Դաշնակցությունը չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել: Իսկ Արթուր Վանեցյանի պարագայում ես զերծ կմնամ մեկնաբանություններից, չեմ ուզում այդ մասին խոսել:

Այդ հին ֆորմատի տրամաբանությամբ գործելը միշտ վնասելու է այդ 3 ուժերին:

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղի կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: Մենք բոլոր դժգոհությունների, բոլոր մտահոգությունների մասով մեր քաղաքացիների հետ զրուցում ենք, լսում ենք այդ ամենը, հարկ  եղած դեպքում փորձում ենք բացատրել, եթե ստացվում է, ստացվում է, եթե չի ստացվում, մենք հետևություններ ենք անում, և փորձում ենք շտկել այդ իրավիճակը:

Ուստի, մեզ ժողովրդով վախեցնելը և ժողովրդի հետ կապված ինչ-որ խոսակցություններ առաջ բերելը ինչ-որ քաղաքական օրակարգում մի քիչ ճիշտ չէ, որովհետև օրինակ դա կարելի էր անել Սերժ Սարգսյանի պարագայում, ինչն, օրինակ էդ նույն ուժերից 2-ը չարեցին, կարելի էր անել Ռոբերտ Քոչարյանի պարահգայում, ինչը չարեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը

Թեմայի այլ նորություններ