ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ - 20.01.2021. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    29%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22854
  • Դոլար = 390.03

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ - 20.01.2021. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը: Հունվարի 18-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց: Նիստի սկզբում պատգամավորները կքվեարկեն նախորդ օրն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկած նախագծերը: Հունվարի 20-ին Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ կառավարության և խորհրդարանի միջև հարցուպատասխանը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխություններ, սահմանվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները: Օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայն։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում էր փոխել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 83 «կողմ», 24 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում էր մասնավորեցման ցանկում ընդգրկել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն: Օրենքի նախագիծն ընդունվեց 81 «կողմ», 20 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր: Օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը: Կառավարության մշակած նախագիծը ներկայացրել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես, լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- նշել էր Անդրեասյանը: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 84 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 81 կողմ, 29 դեմ և 3 ձեռնպահ ձայներ:

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:  «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 կողմ ձայն:

Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը: Այն վավերացվեց 85 «կողմ» և 1 «դեմ» ձայներով

Թեմայի այլ նորություններ