ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրապարակմամբ՝ վերնագրելով «Արձանագրումներ պահի թելադրանքով»:
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    70%
    6 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23372
  • Դոլար = 390.03

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրապարակմամբ՝ վերնագրելով «Արձանագրումներ պահի թելադրանքով»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրապարակմամբ՝ վերնագրելով «Արձանագրումներ պահի թելադրանքով»:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ilur.am-ում հանդես է եկել հրապարակմամբ՝ վերնագրելով «Արձանագրումներ պահի թելադրանքով»:

«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:

Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:

Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն):

Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը»,- գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Թեմայի այլ նորություններ