Հերթական կեղծիքը Գլխավոր շտաբի, Զինվաժ ուժերի, Ոստիկանության և Դատախազության մասին․ Պաշտոնական պարզաբանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    57%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    57%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    40%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    81%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20391
  • Դոլար = 391.501

Հերթական կեղծիքը Գլխավոր շտաբի, Զինվաժ ուժերի, Ոստիկանության և Դատախազության մասին․ Պաշտոնական պարզաբանում

Հերթական կեղծիքը Գլխավոր շտաբի, Զինվաժ ուժերի, Ոստիկանության և Դատախազության մասին․ Պաշտոնական պարզաբանում

Գլխավոր շտաբը կամ զինվաժ ուժերի որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել, Ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերը կեղծ են, տեղեկությունը, թե գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի մոտ է հրավիրվել, բացարձակ սուտ է

Տելեգրամյան մի շարք անհայտ ալիքներ շարունակում են կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ շրջանառել։ Նմանօրինակ կեղծ տեղեկություններից է այն լուրը, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները և հրամանատարական կազմը միացել են Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ շրջանառվող այս լուրը հավաստող որևէ հայտարարություն չի եղել։ Տարբեր անձանց կողմից տարածվող նմանօրինակ լուրերը անհիմն են և մանիպուլյատիվ։

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետը շարունակում է կատարել իր գործառույթները, իսկ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի մոտ է հրավիրվել ու ինչ-որ հարցեր են քննարկում, բացարձակ սուտ է: ՀՀ գլխավոր դատախազը որևէ հանդիպման չի մասնակցում, հետևաբար նաև որևէ նման հարց չի քննարկել և չէր կարող քննարկել»:

Թեմայի այլ նորություններ