Մեդիայիում տարածվել է Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը՝ մեկնաբանությամբ, թե իբր նա ներկայում ԱՄՆ-ում է։ Լուսանկարը տարածվել է նաև լրատվական կայքերում։ Արծրուն Հովհաննիսյանի այս լուսանկարը, սակայն, ոչ միայն նոր չէ, այլ արվել է ութ տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերին։