Հերթական հրաժարականը․ "Չեմ կարողանում համակերպվել այս իրողությունների հետ"
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    73%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    69%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    39%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    46%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 395.5001
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 393.286

Հերթական հրաժարականը․ "Չեմ կարողանում համակերպվել այս իրողությունների հետ"

Հերթական հրաժարականը․ "Չեմ կարողանում համակերպվել այս իրողությունների հետ"

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հաստատել են Սյունիքի մարզպետարանի պատասխանատուները։

«Մարզպետը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար, բայց շարունակում է պաշտոնավարել մինչև կառավարության որոշումը», - ասել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:

Հունան Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ

"Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ  մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ եւ անբեկանելի որոշումը։ 

Շնորհակալություն եմ հայտնում ՍՅՈՒՆԻՔԻՆ եւ սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին՝ որոնց հետ աշխատել եմ, հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխտակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գեւորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաեւ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, , Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթեւ, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛  ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պաշտպանելիս, թե՛ ԱՐՑԱԽԻ  համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։ 

Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու ԱՐՑԱԽԻ հոգսերը թեթեւացնելու համար։ Շնորհակալ եմ ԱՐՑԱԽԻ մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորներին՝ շարքայինից մինչեւ գեներալ։ 

Խոնարհվում եմ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակի առաջ։ ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱ՛Ն բոլորիս։ 

Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը։ 
Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում  այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ եւ անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն"։ 

Թեմայի այլ նորություններ