«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն ՀՀ նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    47%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    57%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    34%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.20334
  • Դոլար = 391.455

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու հարցով դիմել է իրենց: Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահին շատ հստակ ներկայացրել են իրեն պահանջը: «Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք, և ունենք ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը»,-ասաց նա ու առաջարկեց, որ ինքը բոլորի անունից դիմի նախագահին՝ նշելով, որ նախագահը պարտավոր է մինչև երկուշաբթի օրը դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը:

«Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,-ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ այդ պահանջը բոլորի անունից ևս մեկ անգամ կփոխանցեն նախագահին: Նա հավաքվածներին առաջարկեց իրենց անունից դիմել նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: «Քո պաշտոնին մնալը այլևս մեր բոլորի պահանջն է»,-ասաց Սաղաթելյանն ու հորդորեց Գասպարյանին մնալ իր տեղում պինդ կանգնած՝ վստահեցնելով, որ դա պաշտոնի կռիվ չէ, այլ բանակի պահպանության համար է, պետականությունը պահելու համար է: Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ ըստ երկուշաբթի օրը ընդունված որոշումների, եթե փորձ արվի հեռացնել Օնիկ Գասպարյանին, ապա երեքշաբթի 17:00-ին կհավաքվեն և կորոշեն այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարվեն:

Այսօր՝ 2021 թվականի մարտի 6-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 15։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։ Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 15։46-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 4500 մարդ։

Թեմայի այլ նորություններ